Գլխավոր » Հոդվածներ » Նորություններ

ՙPeugeot՚ ընկերությունը իր ՙHybrid4՚ հիբրիդային շարժիչով զինել է իր մոդելներից ևս մեկին:

ՙPeugeot 508՚ սեդանն այժմ գնորդներին հասանելի կլինի հիբրիդ տարբերակով:

ՙPeugeot՚ ընկերությունը իր ՙHybrid4՚ հիբրիդային շարժիչով զինել է իր մոդելներից ևս մեկին: 508 սեդանը ֆրանսիական ավտոարտադրողի թվով 3-րդ ներկայացուցիչն է, որն ունի այսպիսի շարժիչ:

ՙHybrid4՚-ի կազմի մեջ մտնում են 2 լիտրանոց դիզելային շարժիչը և էլեկտրաշարժիչը՝ համապատասխանաբար163 և 37 ձիաուժ հզորություններով:

Հետաքրքիր է, որ այս շարժիչով զինված լինելու դեպքում մեքենան դառնում է լիաքարշակ. դիզելային շարժիչը  գործի է գցում դիմային սռնին, իսկ էլետրաշարժիչը՝ հետինը:

Նշենք, որ ՙPeugeot 508 Hybrid՚ սեդանի վարորդը մեքենան կարող է վարել նաև միայն էլեկտրաշարժիչի աշխատանքի հաշվին՝ այդ կերպ ընդհանրապես խուսափելով վառելիքի ծախսից: Ինչ վերաբերում է վառելիքի ծախսին՝ ըստ ընկերության ցուցանիշների մեքենան ծախսում է ընդամենը 3.6 լիտր վառելիք 100 կմ ճանապարհն անցնելու համար: Ընդ որում, ածխաթթու գազի արտանետումը կազմում է 95գ/կմ: Չնայած այս համեստ ցուցանիշների՝ մեքենան 0 -100կմ/ժ արագությունը զարգացնում է 9 վայրկյանում, որը այս դասի ավտոմեքենաների համար բավական լավ ցուցանիշ է:

Ինչ վերաբերում է արտաքին փոփոխություններին՝ Էլեկտրաշարժիչը փոքրացրել է բեռնախցիկը 160 լիտրով, և այժմ բեռնախցիկի տարողունակությունը կազմում է  355 լիտր՝ նախկին 515-ի փոխարեն: Մյուս ամենաակներև փոփոխությունը թերևս մեքենայի վրա ՙHybrid4՚ պիտանկն է:

 

 

Բնագավառը: Նորություններ | Ավելացրեց՝: RAINAM (2012-07-02)
Դիտել են՝: 299 | Tags: Hybrid, Peugeot, 508 | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz