Գլխավոր » Հոդվածներ » Նորություններ

Նոր ՙAston Martin Virage՚-ը Ժենևյան ավտոսրահում


Բրիտանական շքեղ մեքենաներ արտադրող ՙAston Martin՚ ընկերությունը Ժենևյան ավտոսրահում ներկայացրել է իր վերջին ՙAston Martin Virage՚ մոդելը: Մեքենան ունի նոր ալյումինե ռադիատորի վանդակ, նոր դիմային բամպեր, յուրահատուկ անվակամարներ, լուսադիոդային լապտերներ: Մեքենան հետևի մասում ունի յուրօրինակ դիֆուզոր, որն ընդգծում է մեքենայի թափքի լայնությունը և ազնվականությունը:

Ընկերությունն մեքենան իր գնորդներին առաջարկում է 6 լիտրանոց V12 շարժիչով, որը զարգացնում է 490 ձիաուժ: Ինչպես նաև վեցաստիճան փոխանցումատուփով, որը կառավարվում է ինչպես ավտոմատ, այպես թլ  ղեկի հետևում գտնվող թարթիչներով:

Aston Martini մասնագետները փոխանցումատուփի բլոկը տեղադրել են մեքենայի առջևի մասում, որի հետևանքով  մեքենայի քաշը հավասարաչափ բաշխվել է ամբողջ թափքով: Արդյունքում ՙAston Martin Virage՚–ը 0 -100կմ/ժ արագությունը զարգացնում 4,6 վայրկյանում, և իր առավելագույն արագությունը հասցնում 298 կմ/ժ-ի:

Հավելենք, որ ՙAston Martin Virage՚-ը հագեցած է դինամիկ կայունացման համակարգերով: Սա նշանակում է, որ նրան կառավարելը միմիայն հաճույք կպատճառի շքեղ մեքենայի տիրոջը:



Բնագավառը: Նորություններ | Ավելացրեց՝: RAINAM (2012-06-07)
Դիտել են՝: 402 | Tags: Virage, aston, martin | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz