Գլխավոր » Հոդվածներ » Նորություններ

՚ Lamborghini ՚-ին ցանկանում է ուժերը չափել ՙ Bugatti ՙ-ի հե՞տ
  Առանց այն էլ շշմեցնող ՙLamborghini Aventador՚-ը որոշ մարդկանց այնքան հասարակ է թվում, որ ինժեներների մի խումբ որոշել է մոդիֆիկացնել ՙզտարյուն իտալացուն՚:

  Թյունինգով զբաղվող ամերիկյան ՙUnderground Racing՚ ըներությունը ներկայացրել է իտալական ՙsupercar՚-ի հզորացված տարբերակը, որի հզորությունը անցնում է կախարդական 1000 ձիաուժը:  

  Մեքենայի մոդիֆիկացման աշատանքները սկսվել են դեռ մեկ տարի առաջ՝ անմիջապես ՙLamborghini Aventador՚-ի պրեմյերայից հետո: Սակայն ՙUnderground Racing՚-ը մեքենայի հզորացված տարբերակը հանրությանն է ներկայացրել միայն վերջերս:
  Շնորհիվ 2 հզոր մակափչման սարքերի (наддув), 12 ցիլինդրային շարժիչի հզորություն գրեթե կրկնապատկվել է՝ 700-ից հասնելով 1200 ձիաուժի:

  Արհեստանոցում մեքենայի մասին առայժմ խոսում են մոտավոր թվերով, չնայած վստահորեն պնդում են, որ փոփոխված ՙLamborghini Aventador՚-ը ի զորու է 0 -100 կմ/ժ արագությունը զարգացնել ընդամենը 2.2 վայկյանում(ՙBugatti Veyron Supersport՚-ը 0 -100կմ/ժ արագությունը զարգացնում է 2.5 վայրկյանում): Որոշ տվյալների համաձայն ընկերությունը մոդիֆիկացրել է նաև մեքենայի փոխանցումատուփը:
 Թե ինչպես է հաջողվել ՙUnderground Racing՚-ի ինժեներներին հասնել այդ թվին, ընկերությունը չի բարձրաձայնում: Ընկերությունը լռումը է նաև նոր սուպերմեքենայի գնի մասին:


Բնագավառը: Նորություններ | Ավելացրեց՝: RAINAM (2012-06-16)
Դիտել են՝: 347 | Tags: bugatti, vs, veyron | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz