Գլխավոր » Հոդվածներ » Նորություններ

2012 Porsche Cayenne Vantage 2 "Lemon"


Որոշ մարդիկ
շատ տարօրինակ ճաշակ ունեն:



Թյունինգով զբաղվող ռուսական ՙTop Car՚  ընկերությունը, որը զբաղվում է հիմնականում ՙPorsche՚ ընկերության արտադրանքի թյունինգով, ներկայացրել է իր վերջին գլուխգործոցը՝ ձևափոխելով ՙPorsche՚ ընկերության  ՙVantage 2՚ մոդելը:



Հաճախորդներից մեկի պատվերով,
ընկերության առջև առաջադրանք էր դրվել ձևափոխել ավտոմեքենան այնպես, որ այն ստանա անսովոր
և գունագեղ տեսք: Ընկերությունը համաձայնել էր առաջադրանքին և ահա պատրաստի արտադրանքը՝  ՙCayenne Vantage 2 Lemon՚ անունով:



Անունից երևում է, որ
մեքենան հագցրել են միատոն դեղնականաչ շապիկ: Մեքենան թափքում փոխվել են կապոտը, դիմային
բամպերը, անվային կամարները, սպոյլերը և էլի մի քանի արտաքին դետալներ:



ՙCayenne Vantage 2
Lemon՚-ը ստացել է նույն փոփոխությունները, որոնք ստացել են ՙPorsche՚-ի  ստանդարտ մոդելները: Այդ փոփոխությունների մեջ մտնում
են շարժիչի նոր ծրագրային ապահովումը, նոր օդային ֆիլտրը և նոր արտանետման համակարգ:



Հավելենք, որ նոր ՙCayenne
Vantage 2 Lemon՚-ը, որն ունակ է թողարկել 780 ձիաուժ, գերազանցում է իր այս ցուցանիշով
 ՙPorsche՚ ընկերության ստանդարտ մոդելներին,
որոնց հզորությունը 500 ձիաուժ է:

Բնագավառը: Նորություններ | Ավելացրեց՝: RAINAM (2012-05-29)
Դիտել են՝: 309 | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz