Գլխավոր » 2012 » Հուլիս » 3 » Ճապոնական ավտոարտադրողները գնում են ռեկորդի
10:51 PM
Ճապոնական ավտոարտադրողները գնում են ռեկորդի



Ճապոնական ավտոարտադրողները մինչև տարվա վերջ ռեկորդային արտադրողականություն են կանխատեսում, ի հաշիվ զարգացող երկրներում  իրենց արտադրանքի նկատմամբ հաստատուն աճող պահանջարկի:


Ինչպես հայտնում են ճապոնական ԶԼՄ-ները, Ճապոնիայի խոշոր ավտոարտադրողները պլանավորում են արտադրել մոտ 26 մլն ավտոմեքենա, ինչը 16%-ով շատ է նախորդ տարվա ցուցանիշից: Արտադրության այդքան մեծ ծավալը հիմնականում կապահովեն 8 առաջատար ավտոարտադրողներ. Toyota Motor Corporation, Honda Motor Co. Ltd., Mitsubishi Motors, Mazda Motor Corporation, Suzuki Motor Corporation, Nissan Motor Co. Ltd, Fuji Heavy Industries Ltd. (ՙMitsubishi՚ ապրանքանշանի սեփականատերը) և Daihatsu Motor Co. Ltd. (ՙToyota՚-ի դուստր ընկերությունը):

Այսպիսով, ՙToyota՚-ն պատրաստվում է արտադրել 8.7 մլն, ՙNissan՚-ը 5.38 մլն, ՙHonda՚-ն 4.3 մլն մեքենա:

Տեղական ԶԼՄ-ները նշում են նաև, որ աշխարհում վաճառվող  ճապոնական ավտոմեքենաների մասնաբաժինը, որը անցած տարի կազմել էր  աշխարհում վաճառված ավտոմեքենաների 26.9%-ը այս տարի էլ ավելի կաճի և կմոտենա 28.6%-ին:


Դիտել են՝: 261 | Ավելացրեց՝: RAINAM | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz