Գլխավոր » 2012 » Հուլիս » 2 » Նոր Bentley Continental GT Speed կուպեն ամենաարագն է բրիտանական ավտոարտադրողի պատմության մեջ:
10:05 PM
Նոր Bentley Continental GT Speed կուպեն ամենաարագն է բրիտանական ավտոարտադրողի պատմության մեջ:


Bentley-ն պատրաստվում է թողարկել իր ամենաարագ մոդելը ընկերության պատմության մեջ:

Բրիտանական ավտոարտադրող Bentley ընկերությունը մոտ ապագայում մտադիր է ներկայացնել իր ամենաարագ մոդելը՝ Continental GT Speed-ը:

Մեքենան զինվել է 6 լիտր աշխատանքային ծավալով W12, 625 ձիաուժ հզորությամբ  շարժիչով, որը համագործակցում է ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ՝ պատրաստված ZF ընկերության կողմից: Ձիերի այսպիսի երամակը հնարավորություն է տալիս մեքենային 0 -100 կմ/ժ արագությունը զարգացնել 4 վայրկյանում, իսկ մեքենայի առավելագույն արագությունը հասցնել  330 կմ/ժ-ի:

Մեքենան ստացել է նաև նոր բամպերներ, ռադիատորի վանդակ և ֆիրմային անվահեծեր:

 Ինչպես երևում է բրիտանական ընկերությունը շարունակում է իր նախապատվությունը  տալ մթնոլորտային հզոր W12 շարժիչին, այլ ոչ թե ավելի թույլ, սակայն վառելիքի ծախսի տեսանկյունից ավելի տնտեսող տուրբոյով զինված V8 շարժիչներին:

Bentley ընկերության տնօրեն Վոլֆգանգ Դյուրհայմերը հատնել է, որ W12 շարժիչը չափից դուրս լավն է, որպեսզի նրանից հրաժարվեն:

Մեքենան ցանկացողները կարող են պատվիրել այն այսօր, սակայն մեքենան կստանան միայն աշնանը:


                                                                                                


Դիտել են՝: 292 | Ավելացրեց՝: RAINAM | Tags: bentley, Continental, gt | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz