Գլխավոր » 2012 » Հուլիս » 3 » Նոր ՙAston Martin Virage՚-ը Ժենեվյան ավտոսրահում
11:06 PM
Նոր ՙAston Martin Virage՚-ը Ժենեվյան ավտոսրահում

                                                    

Բրիտանական շքեղ մեքենաներ արտադրող ՙAston Martin՚ ընկերությունը Ժենևյան ավտոսրահում ներկայացրել է իր վերջին ՙAston Martin Virage՚ մոդելը: Մեքենան ունի նոր ալյումինե ռադիատորի վանդակ, նոր դիմային բամպեր, յուրահատուկ անվակամարներ, լուսադիոդային լապտերներ: Մեքենան հետևի մասում ունի յուրօրինակ դիֆուզոր, որն ընդգծում է մեքենայի թափքի լայնությունը և ազնվականությունը:

Ընկերությունն մեքենան իր գնորդներին առաջարկում է 6 լիտրանոց V12 շարժիչով, որը զարգացնում է 490 ձիաուժ: Ինչպես նաև վեցաստիճան փոխանցումատուփով, որը կառավարվում է ինչպես ավտոմատ, այպես թլ  ղեկի հետևում գտնվող թարթիչներով:

Aston Martini մասնագետները փոխանցումատուփի բլոկը տեղադրել են մեքենայի առջևի մասում, որի հետևանքով  մեքենայի քաշը հավասարաչափ բաշխվել է ամբողջ թափքով: Արդյունքում ՙAston Martin Virage՚–ը 0 -100կմ/ժ արագությունը զարգացնում 4,6 վայրկյանում, և իր առավելագույն արագությունը հասցնում 298 կմ/ժ-ի:

Հավելենք, որ ՙAston Martin Virage՚-ը հագեցած է դինամիկ կայունացման համակարգերով: Սա նշանակում է, որ նրան կառավարելը միմիայն հաճույք կպատճառի շքեղ մեքենայի տիրոջը:

                                                          

                                                     

                                                     



Դիտել են՝: 306 | Ավելացրեց՝: RAINAM | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz