Գլխավոր » 2013 » Դեկտեմբեր » 30 » Միխայել Շումախերի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
8:41 PM
Միխայել Շումախերի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

  ՙFormula 1՚ի բազմակի չեմպիոն Միխայել Շումախերի վիճակը ծայրահեղ ծանր է: Բժիշկները 2-րդ անգամ են վիրահատել նրա գլուխը: Վիրահատությունը տեղի է ունեցել Գրենոբլ քաղաքի ՙGrenoble University Hospital Center՚  հիվանդանոցում:

  Հիշեցնենք, որ ՙFormula 1՚-ի 7-ակի չեմպիոնը կիրակի օրը (29/12/2013թ.) գլխուղեղի վնասվածք էր ստացել որդու հետ Ալպերում դահուկասահքի ժամանակ, երբ ընկնելուց նրա գլուխը դիպել էր քարին: 

  44-ամյա գերմանացուն անմիջապես հիվանդանոց էին տեղափոխել և անհապաղ վիրահատել: Առաջին վիրահատությունը հաջող էր ավարտվել, սակայն հետագայում բժիշկները այլ անոմալիաներ էին հայտնաբերել և արդյունքում որոշում էր կայացվել վիրահատել գերմանացուն 2-րդ անգամ: Չնայած 2-րդ վիրահատությանը՝  գերմանացին շարունակում  է մնալ կոմայի մեջ: 

Դիտել են՝: 1476 | Ավելացրեց՝: RAINAM | Tags: ծանր, Schumacher, Coma, michael, Միխայել, ծայրահեղ, Շումախեր, կոմա | Վարկանիշը: 5.0/1
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz