Գլխավոր » 2014 » Հունիս » 6 » Լյուիս Հեմիլթոն VS Քեն Բլոքս մրցարշավ
3:37 AM
Լյուիս Հեմիլթոն VS Քեն Բլոքս մրցարշավ

 

 

  «Global RallyCross Championship» մրցույթն այս տարի մեկնարկեց արևոտ Բարբադոսում: Մրցարշավի մեկնարկն ազդարարելու նպատակով հրավիրվել էր «Ֆորմուլա 1»-ի աշխարհահրչակ ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը: «Mersedec AMG»-ի վարորդն այնտեղ էր հրավիրվել մասնակցելու բրիտանական «Top Gear Live»-ի կողմից կազմակերպված մրցավազքին, որտեղ նա պետք է մրցեր ռալլի ժամանակակից աստղերից մեկի՝ Քեն Բլոքի հետ:

  Համիլթոնը մրցարշավին մասնակցում էր «Mercedes AMG F1», իսկ Բլոքը` ռալլիի համար  հարմարեցված «Ford Fiesta ST» մեքենայով: Չնայած մեքենաների թե՛ կառուցվածքային և թե՛ նպատակային տարբերություններին, մրցավազքը կայացավ բավականին դրամատիկ մթնոլորտում:

 Հավելենք, որ «Global RallyCross Championship»-ի հաջորդ փուլը տեղի կունենա Հունիսի 7-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգում գտնվող Օսթին քաղաքում:

 

Դիտել են՝: 608 | Ավելացրեց՝: RAINAM | Tags: fomrula 1, lewis, Blocks, Ken, hamilton | Վարկանիշը: 5.0/1
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz