Գլխավոր » 2012 » Սեպտեմբեր » 2 » Maserati-Միանգամից Երկու թարմացում
8:11 PM
Maserati-Միանգամից Երկու թարմացում

Մոսկվայում անց կացվող միջազգային ավտոսրահում (ММАС-2012Maserati ընկերությունը ներկայացրել է իր նոր ՙGranTurismo Sport՚ և ՙGranCabrio Sport՚ մոդելները:  ՙGranCabrio Sport՚-ը ստանդարտ ՙGranCaprio՚՚-ից տարբերվում է նոր դիմային լուսարձակներով, ինչպես նաև առջևի և ետևի բամպերների նոր երկրաչափական լուծումներով: Որպեսզի նոր կաբրիոլետը լինի ավելի հզոր, իտալացի ինժեներները ամբողջությամբ փոխել են մեքենայի արտանետման համակարգը: Մեքենայի ՙսիրտը՚ 4,7 լիտր աշխատանքային ծավալով, 8 մխոցանի շարժիչն է, որն ունի 450 ձիերին համարժեք հզորություն և 510 Ն/մ պտտման մոմենտ: Ի տարբերություն կուպեին, նոր կաբրիոլետի առավելոգույն արագությունը կազմում է 285 կմ/ժ:

GranTurismo Sport մոդելը փոխարինման է եկել ՙGranTrurismo S՚՚-ին: Մեքենաներն իրարից տարբերվում են գրեթե նույն պարամետրերով, ինչ  ՙGranCabrio Sport՚՚՚-ը  ՙGranCabrio՚՚-ից, ինչպես նաև նոր ղեկով և նստատեղերով: ՙGranTurismo Sport՚՚-ն իր կապոտի տակ թաքցնում է 4,7 լիտր աշխատանքային ծավալով, 8 մխոցանի շարժիչ, որն ի զորու է ազատ արձակել իր տրամադրության տակ գտնվող 460 ձիերից յուրաքանչյուրին և որի շնորհիվ  մեքենան 0-100 կմ/ժ արագությունը զարգացնում է 5 վայրկյանից քիչ ժամանակում (հստակ թիվն առայժմ չի նշվում):



   

Դիտել են՝: 381 | Ավելացրեց՝: RAINAM | Tags: Cabrio, Turismo, gran, Maserati | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz