Գլխավոր » 2014 » Ապրիլ » 12 » «Land Rover»-ը տեխնոլոգիական հեղաշրջում է կատարում
4:05 AM
«Land Rover»-ը տեխնոլոգիական հեղաշրջում է կատարում

    

   Թափանցիկ ավտոմեքենաներն այլևս ֆանտաստիկայի ժանրից չեն:

   «Land Rover» ընկերության նորարարությունը, որն ունի «Transparent Bonnet» (թափանցիկ կապոտ) անվանում, մեքենայի դիմային մասը դարձնում է թափանցիկ:

   Ահա թե ինչպես է աշխատում այդ տեխնոլոգիան.

  Մեքենայի ռադիատորի ճաղավանդակի վրա տեղակայված տեսախցիկները արձանագրում են ճանապարհային տվյալները, որից հետո համակարգիչը մշակում է տեսախցիկից ստացված տվյալներն  ու պրոեկտում այն մեքենայի դիմային ապակուն զուգահեռ տեղադրված էկրանին: Արդյունքում վարորդը դիմային ապակուց տեսնում է ոչ թե մեքենայի կապոտը այլ ճանապարհի այն հատվածը, որը տվյալ պահին գտնվում է կապոտի տակ:

  «Մենք օգնում ենք վարորդին հեշտությամբ հաղթահարել ճանապարհի բարդությունները, որոնք կապված են սահմանափակ տեսադաշտի հետ: Այս համակարգը թույլ է տալիս վարորդին գնահատել ճանապարհի մինչ  այժմ անհասանելի մասերը»,- նշում են ընկերությունում:

   Տեխնոլոգիական այս կոնցեպտը հանրությանը կներկայացվի հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք հերթական Միջազգային ավտոսրահում:

   Դիտեք այս տեխնոլոգիան գործի դրված. 




 

   Տեխնոլոգիական այս կոնցեպտը հանրությանը կներկայացվի հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք հերթական Միջազգային ավտոսրահում:





 

Դիտել են՝: 678 | Ավելացրեց՝: RAINAM | Tags: անտեսանելի, ապակի, Rover, Land, տեսախցիկ | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz