Գլխավոր » 2014 » Հունիս » 6 » «Lamborghini 5-95». իտալական նոր «ցուլը»
3:13 AM
«Lamborghini 5-95». իտալական նոր «ցուլը»

 

  «Lamborghini»-ի և «Zagato»-ի համագործակցությունը սկսվեց 1965թ.-ին, երբ իտալական դիզայնի տունը կառուցեց երկու հատուկ 3500 GTZ մեքենա «Lamborghini»-ի առաջին մոդելի՝ «350 GT»-ի հիման վրա: Վերջերս այդ համագործակցության գրքում նոր գլուխ գրվեց:

  Այդ գլուխը «Lamborghini» 5-95 Zagato մոդելն է, որը կառուցվել է  «Gallardo» մոդելի հիման վրա: Այն իր նորամուտը նշեց Իտալիայում՝ «Concorso d’Eleganza Villa d’Este» մրցույթի շրջանակներում:

 

 

 ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵԼ:«Smart»-ը «ասպանդակում է» «Shelby Mustang»-ին

  Մեկ օրինակով թողարկված մոդելը ստեղծվել է կոլեկցիոներ Ալբերտ Շպիզի պատվերով և ոչ միայն ի ցույց է դնում «Zegato»-ի ինժեներների տաղանդը, այլև նշում է դիզայնի տան 95-ամյակը:

 

 

  Շպիզը՝ ով ներկա էր մեքենայի ներկայացմանը, «Lamborghini»-ի մեծ երկրպագու է, սակայն նրա հավաքածույի մեջ կան նաև «Zegato»-ի մի շարք մոդելներ, որոնց թվում են մասնավորապես 1985թ.-ի Aston Martin V8 Zagato, 1990թ.-ի Alfa Romeo S.Z. and 2012 թ.-ի Aston Martin V12 Zagato:

 

 

  Մեքենան տարբերվում է «Gallardo»-ից հիմնականում արտաքնապես: Դա նշանակում է, որ այն իր հզորությունը գեներացնում է հանրահայտ 5.2լ աշխատանքային ծավալով V10 շարժիչից, որն ունի 562 ձիաուժ հզորություն և 540 Ն/մ պտտող մոմենտ: Չորս քարշակ անիվներով սուպերքարն ի զորու է 0-100 կմ/ժ արագությունը զարգացնել ընդամենը 3 վայրկյանում և այն կշարունակի արագանալ մինչ  320կմ/ժ: Իսկ մեքենայի դիզայնի առանձնահատկություններն ու թե ի՞նչպես է հնչում նրա ձայնը կիմանաք տեսահոլովակում: 

 

                                                    

 

Դիտել են՝: 530 | Ավելացրեց՝: RAINAM | Tags: Lamborghini, Zagato, ցուլ, 5-95 | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz