Գլխավոր » 2013 » Օգոստոս » 30 » "Impreza"-ն պատրաստվում է փոխել իր դեմքը:
11:27 PM
"Impreza"-ն պատրաստվում է փոխել իր դեմքը:


 

Այս տարի կայացած հերթական Նյու-Յորքյան միջազգային ավտոսրահում <<Subaru>> ընկերությունը ներկայացրեց իր <<Impreza>> մոդելի 2014 թվականի բացարձակ նոր տարբերակը:

Նոր՝ ավելի ագրեսիվ դիզայնով և սուր ուրվագծերով այս մեքենան իր նախորդին կգերազանցի թե՛ երկարությամբ   և թե՛ լայնությամբ: Մեքենայի անվային բազան կկազմի 277սմ, բուն մեքենայի երկարությունը՝ 454սմ, լայնությունը՝ 190սմ, իսկ բարձրությունը՝ 140սմ:

Մեքենայի դիզայնը նախագծվել է այնպես, որ թափքի սուր եզրերը
հավելյալ սեղմող ուժ ստեղծեն այն ժամանակ երբ մեքենան ընթանում է բարձր արագությամբ: Իսկ կապոտի վրայի ֆիրմային բաց թողնված օդակլան անցքը իր տակ թաքցնում է նոր շարժիչը և
 տուրբո-մակափչման համակարգը:

Քաշի նվազեցման դեմ պայքարի, ինչպես նաև մեքենայի ծանրության կենտրոնի իջեցման նպատակով ընկերության ինժեներները մեքենայի տանիքը պատրաստել են կարբոնից: Իսկ ահա 20 դյույմ տրամագծով ալյումինակուռ անվահեծերը շրջափակված Dunlop ֆիրմայի անվադողերով, անտարբեր չեն թողնում ոչ մի ավտոսիրողի:

Ավաղ ճապոնացիները որևէ տեղեկություն չեն տրամադրում մեքենայի շարժիչի ծավալի և հզորության վերաբերյալ:



Դիտել են՝: 315 | Ավելացրեց՝: RAINAM | Tags: subaru, WRX, Իմպրեզա, impreza, Սուբարու | Վարկանիշը: 5.0/1
Մեկնաբանությունների քանակը՝: 1
1 RAINAM  
0
Դիտեք HD որակով


Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz