Գլխավոր » 2013 » Սեպտեմբեր » 6 » Ի՞նչ տուգանք է նախատեսված առանց վարորդական իրավունքի վկայականի ավտոմեքենա վարելու համար
2:38 AM
Ի՞նչ տուգանք է նախատեսված առանց վարորդական իրավունքի վկայականի ավտոմեքենա վարելու համար
 

  Տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարում է` իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական:

 Առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն:

 Մասնավորապես. տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 20 000 ՀՀ դրամի չափով:

 Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000 ՀՀ դրամի չափով:

 Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանքի
նշանակում` 5 000 ՀՀ դրամի չափով:

 Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող (ՄԱԿ-ի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջները չբավարարող) վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելն առաջացնում են տուգանքի նշանակում` 15 000 ՀՀ դրամի չափով:

 Տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելն
առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000 ՀՀ դրամի չափով:

 Նշենք, որ այլ փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, մաքսային փաստաթղթերը, վարորդական վկայականում նշված դեպքերում` նաև բժշկական տեղեկանքը և այլն, որոնք չեն ներառում լիազորագիրը, ուղեգիրը, բեռնաուղեգիրը:

 Անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգովզրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:

 Անձը համարվում է առանց վարորդական վկայականի, եթե նա ունի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, սակայն վարելու ընթացքում իր մոտ չունի վարորդական վկայական:

   Աղբյուր՝ Իրավաբան.net

Դիտել են՝: 721 | Ավելացրեց՝: RAINAM | Tags: Վարորդական, առանց, տուգանք, իրավունք | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz