Գլխավոր » 2013 » Դեկտեմբեր » 23 » «HURACÀN» - «LAMBORGHINI»- Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԼԵԳԵՆԴԱՐ «GALLARDO»-Ի ՀԵՏՆՈՐԴԻՆ
0:47 AM
«HURACÀN» - «LAMBORGHINI»- Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԼԵԳԵՆԴԱՐ «GALLARDO»-Ի ՀԵՏՆՈՐԴԻՆ


Այս գլուխգործոցը ստեղծվել է, որպեսզի փոխարինի իտալական ավտոարտադրողի լեգենդար «Gallardo» մոդելին, որն այս տարի նշեց իր թողարկման տասնամյակը (2003-2013թթ.): Դիզայներները փորձել են պահպանել «Gallardo»-ին հատուկ ուրվագծերը՝ միևնույն ժամանակ նոր ու ավելի սպորտային տեսք տալով սպորտքարին:
                                                                                                            


Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական տվյալներին, ապա «Huracàn»-ն օժտված է «Lamborghini»-ին արդեն հատուկ չորս քարշակ անիվների համակարգով, որն էլ ավելի է կատարելագործվել այս մոդելի համար: Բացի այդ մեքենան ունի 610 ձիաուժ հզորություն, որն օգնում է նան զարգացնել 325կմ/ժ առավելագույն արագություն:                                                                                                                                             

 
  0-100կմ/ժ  մեքենան զարգացնում է 3,2 վայրկյանում, իսկ 0-200կմ/ժ՝ 9,9 վայկյանում: Այս ցուցանիշներին ընկերության ինժեներները հասել են նվազեցնելով մեքենայի քաշը: Մեքենան կշռում է ընդամենը 1422կգ, իսկ հզորության հարաբերությունը նրա քաշին կազմում է 2,33կգ/ձիաուժ:







Դիտել են՝: 568 | Ավելացրեց՝: RAINAM | Tags: Huracan, Lamborghini, LP610-4 | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz