Գլխավոր » 2014 » Ապրիլ » 19 » Հոլանդիայում շահագործման է հանձնվել մթության մեջ լուսավորվող՝ աշխարհում առաջին մայրուղին
3:39 AM
Հոլանդիայում շահագործման է հանձնվել մթության մեջ լուսավորվող՝ աշխարհում առաջին մայրուղին

   Ճանապարհային լուսավորման վրա ծախսվող էներգիայի դիմաց վճարների մեծ թվերը հուշել են հոլանդական ինժեներներին՝ մթության մեջ փայլող ավտոմայրուղիներ ստեղծել: Ինչպես հաղորդում է РБК.ru-ն՝ բոլորովին վերջերս, մի քանի տարվա զարգացմների արդյունքում, մայրուղու 500 մետրանոց տարածք է հանձնվել շահագործման:


  Լուսավորող ազդեցությունն ստացվում է հատուկ ներկի շնորհիվ, որն օգտագործվում է գծանշումների ժամանակ: Ցերեկն այն իր մեջ է ներծծում արևի լույսը, իսկ երեկոյան վերածվում է ֆոսֆորի՝ լուսավորելով վարորդների ճանապարհը:

Ապագայում նախատեսվում է ուղղակիորեն ասֆալտին արտացոլել ջերմաստիճանային տվյալները: Օրինակ՝ եթե դրսում շատ ցուրտ է, ճանապարհը կզգուշացնի վարորդներին, որ ճանապարհները սառել են, արժի դանդաղեցնել ընթացքը և ուշադիր լինել:

 

 

Աղբյուր՝ Tert.am

Դիտել են՝: 851 | Ավելացրեց՝: RAINAM | Tags: ճանապարհ, մայրուղի, Հոլանդիա | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz