Գլխավոր » 2012 » Սեպտեմբեր » 2 » Ford Shelby GT500 Cobra-850 ձի,մեկ նմուշ
8:29 PM
Ford Shelby GT500 Cobra-850 ձի,մեկ նմուշ

 

ԱՄՆ-ում ՙանմահացրել՚են վերջերս մահացած Քերոլ Շելբի-ին:

  ՙՇելբիի ընկերներ՚ անունով մի խումբ, որի մեջ մտնում են ՙFord Motor Company՚-նՙShelby American՚-ը,  ՙFord Racing՚-ը և մի քանի այլ ընկերություններ,  նախագծել են յուրահատուկ  ՙFord Shelby GT500 Cobra`2013 թվականի համար: Մեքենան, որից աշխարհում կա մեկ նմուշ, ունի V8 շարժիչ՝ 850 ձիաուժ հզորությամբ: Այն ունի ավանդական կապույտ գույն(Guardsman Blue) և իրար զուգահեռ երկու սպիտակ(Wimbledon white) գծեր, որոնք անցնում են մեքենայի ամբողջ երկայնքով:

Բացի այդ, Շելբիի անունով կանվանվի նաև Միչիգանում ՙFord՚՚ի նախագծման կենտրոնի ճանապարհներից մեկը:

Քերոլ Շելբի Հոլը (11 Հունվարի 1923թ.-10 Մայիսի 2012թ.) հայտնի է որպես աշխարհահռչակ Ford Mustang GT350 և GT500 մեքենաների հատուկ տարբերակների նախագծող: Նա հիմնադրել է ՙShelby American Inc՚  ընկերությունը 1962 թվականին և հիմա վաճառում է մոդիֆիկացված ՙFord՚-եր: Ընկերությունը զբաղվում է նաև թյունինգով: Շելբին ամբողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնաց սպորտային մեքենաների նախագծմանը: Անգամ 88 տարեկանում, 2011 թվականի վերջին, նա ավելի քան 5 ժամ տրամադրել է ՙMustang՚-ի պատմության մեջ ամենահզոր մոդելի փորձարկմանը Արիզոնա նահանգում:




Դիտել են՝: 566 | Ավելացրեց՝: RAINAM | Tags: Shelby, cobra, GT500, Ford | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz