Գլխավոր » 2013 » Մայիս » 11 » Ե՞րբ կարող է ճանապարհային ոստիկանը վարորդին առաջարկել դուրս գալ տրանսպորտային միջոցից
2:00 AM
Ե՞րբ կարող է ճանապարհային ոստիկանը վարորդին առաջարկել դուրս գալ տրանսպորտային միջոցից


   Ոստիկանության ծառայողը կարող է տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո վարորդին առաջարկել դուրս գալ տրանսպորտային միջոցի խցիկից կամ սրահից, եթե՝

ա) անհրաժեշտ է վերացնել տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը կամ բեռների փոխադրման կանոնների խախտումը.
բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում.
գ) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով և անհրաժեշտ է տրանսպորտային միջոցի շարժիչի, թափքի կամ հենասարքի համարները վարորդի մասնակցությամբ համեմատել տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթի գրառումների հետ.
դ) վարորդը կամ ուղևորը կասկածվում են հանցագործություն կատարելու մեջ.
ե) անհրաժեշտ է վարորդի մասնակցությամբ կազմել արձանագրություն կամ օգնություն ցույց տալ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին:

Աղբյուրը` Իրավաբան.net
Դիտել են՝: 303 | Ավելացրեց՝: RAINAM | Tags: Վարորդական, վարորդ, Ոստիկանություն | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz