Գլխավոր » 2012 » Հունիս » 18 » Dodge SRT Viper GTS 2013
0:18 AM
Dodge SRT Viper GTS 2013


Dodge SRT Viper GTS 2013

Այս մեքենան, թերևս 2012 թ.-ի Նյու Յորքյան ավտոսրահի ամենասպասված մեքենաներից մեկն է:  Ամերիկյան ՙDodge՚ ընկերությունն այս տարի ներկայացրեց իր ՙViper՚ մոդելի նոր սերուդը, որը մեծ շուկա դուրս կգա 2013թ-ին: Մոդելի նախագծմամբ, ավանդույթի համաձայն, զբաղվել են ՙDodge՚ ընկերության ՙSRT՚ ստորաբաժանւման մասնագետները:

Հիշեցնենք, որ ՙViper՚-ի նախորդ սերնդի արտադրությունը դադարեցվել էր 2010թ.-ին, որից հետո նոր մոդելի նախագծման հարցը  բաց էր մնացել: Այդ ժամանակ ՙSRT՚ ստորաբաժանման մի քանի էնտուզիաստներ, որոշեցին որ ՙլեգենդը՚ չպետք է մոռացվի:

Մեքենան արտաքինից շատ չի տարբերվում իրեն նախորդողից: ՙSupercar՚-ը պահպանել է բոլորիս ծանոթ ուրվագծերը՝ երկար կապոտը, հետ քաշված խցիկը և կողային արտանետման համակարգը:

    Իսկ ահա մեքենայի տարբերվող կողմերից է չափերով փոքրացված ռադիատորի վանդակը, նոր բի-քսենոնային օպտիկան՝ համլրված լուսադիոդային լապտերներով, ինչպես նաև հետևի լապտերներն ու յուրօրինակ դիզայնով նոր անվահեծերը:

Նոր ՙDodge SRT Viper՚-ն իր նախորդ մոդելից թեթև է 45 կգ-ով, քանի որ մեքենայի կապոտը, տանիքը և բեռնախցիկի կափարիչը պատրաստված է ածխածնի մանրաթելերից, իսկ դռները թեթև ալյումինից:

ՙViper՚-ի կապոտի տակ տեղավորվել է ամբողջությամբ ալյումինից պատրաստված 8,4 լիտր աշխատանքային ծավալով  V-աձև 10 մխոցանի մթնոլորտային շարժիչը, որն ի զորու է ցանկացած պահի ՙարձակել՚  640 ձիերից յուրաքանչյուրին: Իհարկե այսպիսի շարժիչը չի կարող ունենալ փոքր պտտման մոմենտ: Այն կազմում է 813 Ն/մ, որն ամբողջությամբ փոխանցվում է հետին սռնուն՝ վեցաստիճան ՙTremec TR6060՚ մեխանիկական փոխանցումատուփի օգնությամբ:


    Новый Dodge Viper 2012


   Фото салона Dodge Viper 2012
Դիտել են՝: 300 | Ավելացրեց՝: RAINAM | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz