Գլխավոր » 2012 » Սեպտեմբեր » 2 » Chevrolet Corvette C7-ը հանրությանը կներկայանա 2013թ.-ի Հունվարին:
7:55 PM
Chevrolet Corvette C7-ը հանրությանը կներկայանա 2013թ.-ի Հունվարին:

ՙChevrolet Corvette C7՚  սպորտային ավտոմեքենայի
պրեմիերան տեղի կունենա 2013 թվականի Հունվարին՝ Դե
թրոյիթի միջազգային
ավտոսրահում:

ՙGeneral Motors՚-ը պլանավորում էր այս
մոդելի լույս աշխարհ գալը դեռ նախորդ տարի, երբ ընկերությունը նշում էր իր 100-ամյակը:
Այնուամենայնիվ մեքենայի նորամուտը որոշվեց հետաձգել:



Նախնական տեղեկությունների համաձայն, նոր ՙChevrolet՚-ն կստանա 5.5լ աշխատանքային ծավալով V8 շարժիչ, որը կունենա 440 ձիաուժ հզորություն:



ՙSupercar՚-ը կհավաքեն Կենտուկի նահանգում գտնվող ՙGM՚-ի գործարանում, որը մոտ ժամանակներս կփակվի, որպեսզի հարմարեցվի նոր C7-ի արտադրությանը: Ինչպես սպասվում է, գործարանի մոդիֆիկացումը C7-ի արտադրությանը ՙGeneral Motors՚-ին կարժենա $130,000,000:


Դիտել են՝: 346 | Ավելացրեց՝: RAINAM | Tags: Corvette, C7, supercar, Chevrolet | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz