Գլխավոր » 2013 » Ապրիլ » 6 » «BMW՚-ն ցուցադրեց X4 կոմպակտ ՙքրոսովեր-կուպե՚-ն:
1:40 AM
«BMW՚-ն ցուցադրեց X4 կոմպակտ ՙքրոսովեր-կուպե՚-ն:


«BMW՚ ընկերությունը տարածել է նոր X4 քրոսովերի նկարները: Այն կպատրաստվի հանրահայտ X3 մոդելի հիմքի վրա և հանրությանը կներկայանա ապրիլի վերջին Շանհայում կայանալիք ավտոսրահում: Առայժմ մեքենան ի ցույց կդրվի որպես կոնցեպտ մեքենա, սակայն, ինչպես ասում են ընկերության աշխատակիցները, սերիական արտադրության մոդելը գրեթե չի տարբերվի կոնցեպտից:

 Այսպիսով նոր BMW X4-ի երկարությունը կազմում է 4650մմ, իսկ անվային բազան՝ 2810մմ: Ամենայն հավանականությամբ մեքենայի տեխնիկական միջուկը նույնպես չի տարբերվի X3-ից և կունենա նույն շարժիչը 143-ից 306 ձիաուժ հզորությամբ: Բացի այդ X4-ը կունենա նաև ՙլիցքավորված ''M''՚ տարբերակ, որը կունենա նույն շարժիչը, ինչ նոր սերնդի  M3 մոդելը (6 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ, որը զարգացնում է 440 ձիաուժ):

Մասնագետները ՙԲավարական՚ մեքենայի մրցակից են համարում նոր ՙPorsche Macan՚-ը, (որը պատրաստված է Audi Q5-ի բազայի վրա) և ՙRange Rover Evoque՚-ը: Թե արդյո՞ք X4-ին կհաջողվի ՙխլել՚ գնորդներին իր մրցակիցներից, ցույց կտա ժամանակը:















Դիտել են՝: 365 | Ավելացրեց՝: RAINAM | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz