Գլխավոր » 2014 » Հունիս » 8 » «BMW i8»-ը Լազերային լուսարձակներով
2:22 AM
«BMW i8»-ը Լազերային լուսարձակներով

 

 Գերմանական ավտոհսկաներից «BMW»-ն սկսել է թողարկել երկար սպասված «BMW i8» մոդելը: Մեքենայի առաջին օրինակները  շնորհանդեսի ժամանակ տրամադրվել են առաջին 8 պատվիրատուներին: «i8»-ն իր կապոտի տակ ունի էլեկտրաշարժիչ, որն առանց ներքին այրման շարժիչը գործի գցելու ի զորու է  մեքենան տեղափոխել մինչև 25կմ, իսկ էլեկտրական շարժիչի աշխատանքն ավարտվելուն պես գործի է գցվում 3 գլանանի բենզինային շարժիչը:

«i8»-ը, բացի յուրահատուկ դիզայնն ու հիբրիդային շարժիչը առանձնահատուկ է նաև նրանով, որ առաջին ավտոմեքենան է որը թողարկվում է լազերային դիմային լուսարձակներով: Հարկ է նշել, որ նման մտահղացմամբ հանդես է եկել նաև գերմանական մեկ այլ հսկա՝ «Audi»-ն, և ի տարբերություն «BMW»-ի, որն այդ  լուսարձակներն առաջարկում է հավելավճարով՝  «Audi»-ն ընդգրկել է դրանց իր 2015 մոդելային տարվա ավտոմեքենաների բազային տարբերակներում:

Այս լուսարձակները ունեն յուրահատուկ տեսք և ավելի շատ հիշեցնում են ժամանակակից ցերեկային լուսարձակներ, սակայն դրանք գերազանցում են ներկայիս LED տեխնոլոգիայով լամպերին գրեթե բոլոր ցուցանիշներով: Դրանք մոտ 30% ավելի քիչ էներգատար են՝ համեմատած LED լամպերի  և իրենց չափերով՝ մոտ 10 անգամ ավելի փոքր:

Հավելենք նաև, որ լուսային համակարգը «խելացի է»: Լուսարձակներն աշխատում են «BMW»-ի դիմային տեսախցիկի հետ համակարգված: Գիշերային ժամերին հանդիպակաց ուղեգոտուց եկող մեքենան նկատելուն պես համակարգը թուլացնում է այդ ուղղությամբ լուսավորությունը՝ չխանգարելով հանդիպակաց երթևեկության մասնակիցներին: Այս համակարգն ուղղակի անհրաժեշտ է, քանի որ լուսարձակների լուսային հեռահարությունը հասնում է 600մ:

«i8» մոդելը վաճառքի է հանվել 136,650 ԱՄՆ դոլարով:

 

Դիտել են՝: 1186 | Ավելացրեց՝: RAINAM | Tags: bmw, լույս, i8, լազեր, laser, լուսարձակ, light | Վարկանիշը: 5.0/1
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz