Գլխավոր » 2013 » Դեկտեմբեր » 18 » 2014 ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԱՊՊԱ ԿՏՐՈՆ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ
11:33 PM
2014 ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԱՊՊԱ ԿՏՐՈՆ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ
 

 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ են մտնելու «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` 2014թ. հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու, իսկ ԱՊՊԱ պայմանագիր ունենալու հանգամանքը ստուգվելու և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ վարչական պատասխանա-տվություն է կիրառվելու համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով՝ նույնիսկ այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը չի շահագործվում: Այս մասին հաղորդում են ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունից:

  Ճանապարհային ոստիկանության մամուլի հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Տեղեկացնում ենք, որ սահմանված ժամկետում ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր տասն օրվա համար նվազագույն աշխատավարձի հնգապատիկի (5 հազ. դրամ) չափով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելու համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100 հազ. դրամ) չափով:

  Կոչ ենք անում բոլոր տրանսպորտային միջոցների սեփականատերերին կամ օրենքով սահմանված կարգով դրանք տիրապետող անձանց՝ սահմանված ժամկետում (նախորդ պայմանագրի ժամկետի ավարտից հետո 10-օյա ժամկետում) կնքել նոր ԱՊՊԱ պայմանագիր և տրանսպորտային միջոցը վարել միայն գործող ԱՊՊԱ
պայմանագիր ունենալու դեպքում: Նախորդ պայմանագրի ժամկետի ավարտը պետք է ընդունել ոչ թե ԱՊՊԱ կտրոնի վրա փակցված ամսվա վերջին օրը, այլ ԱՊՊԱ պայմանագրում նշված օրը:

  Եթե տրանսպորտային միջոցը տևական ժամանակով չի շահագործվելու, ապա տուգանքներից խուսափելու համար կոչ ենք անում տրանսպորտային միջոցը ժամանակավոր հանել հաշվառումից:

  Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելն անվճար է: Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանում կարող է դիմել ոչ միայն տրանսպորտային միջոցի սեփականատերը, այլև ցանկացած շահագրգիռ անձ առանց լիազորագրի՝ ներկայացնելով տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և հաշվառման համարանիշերը: Ավելին՝ նույն շահագրգիռ անձը կարող է միաժամանակ դիմել տարբեր անձանց պատկանող մեկից ավելի տրանսպորտային միջոցները
հաշվառումից ժամանակավոր հանելու համար»:

Աղբյուր՝  Civilnet.am

Դիտել են՝: 325 | Ավելացրեց՝: RAINAM | Tags: ԱՊՊԱ, ktron, 2014, կտրոն, APPA | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz