Գլխավոր » 2014 » Հունվար » 6 » 2013թ-ի 5 ամենաթանկ ավտոմեքենաները
1:51 AM
2013թ-ի 5 ամենաթանկ ավտոմեքենաները

  Չնայած խոսակցությունները համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին չեն դադարում՝ կան մարդիկ, ում շրջանցում է այդ ճգնաժամը: Հենց այդպիսի մարդկանց համար էլ աշխարհի առաջատար ավտոարտադրողները թողարկում են յուրօրինակ և սահմանափակ քանակությամբ ավտոմեքենաներ: Մեքենաներ, որոնք բացի ֆանտաստիկ արագությունից ունեն նաև ֆանտաստիկ գնապիտակներ:

Հինգերորդ հորիզոնականում է «Bugatti Veyron Super Sport» ավտոմեքենան,  որի առավելագույն արագությունը ոչ մի սերիական ավտոմեքենա դեռ չի գերազանցել (431կմ/ժ): Այս հռթի-ի արժեքը կազմում է 2.4 մլն ԱՄՆ դոլար:

Չորրորդ հորիզոնականում է իտալական «Pagani Zonda Revolucion»-ը, որը 0-100կմ/ժ արագությունը զարգացնում է 2.6 վայրկյանում և ունի 350կմ/ժ առավելագույն արագություն: Այս սուպերքար-ի արժեքը 3.01 մլն ԱՄՆ դոլար է:

Վերջերս Դուբայի մեքենաների ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեց հանրությանը քիչ հայտնի «Lykan HyperSport» ավտոմեքենան է՝ արտադրված լիբանանական «W Motors» ընկերության կողմից: Մեքենայի թափքը պատրաստված է տիտանից և կարբոնից, դիմային լուսարձակները զարդարված են  ադամանդներով, իսկ նստատեղերի վրայի արված կարերի համար օգտագործվել է ոսկուց պատրաստված թել: Ըստ ընկերության տվյալների մեքենան զարգացնում է 395 կմ/ժ արագություն: Մեքենայի գինը կազմում է 3.4 մլն ԱՄՆ դոլար: Այդ իսկ պատճառով այն զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Նախորդ տարի՝ Ժենևյան ավտոցուցահանդեսի ժամանակ, իտալական «Lamborghini» ընկերությունը հանրությանը ներկայացրեց ֆուտուրիստական ոճի  «Veneno»-ն, որը արտադրվել է ընկերության 50-ամյակի կապակցությամբ: Ինժեներական այս գլուխգործոցը արտադրվել է սահմանափակ քանակություն: Թվով 3 ավտոմեքենաներն արդեն վաճառվել էին մինչ ավտոցուցահանդեսին ցուցադրելը: Իսկ յուրաքանչյուրի արժեքը կազմել է 3.9 մլն ԱՄՆ դոլար: Այսպիսով Lamborghini «Veneno»-ն զբաղեցնում է  երկրորդ հորիզոնականը:

Առաջին հորիզոնականում «Maybach» ընկերության կողմից արտադրված «Excelero» մոդելն է: Մեքենան համարվում է ամենաճոխ, ամենաարագ և ամեթանկ կուպեն համաշխարհային ավտոշուկայում: Հայտնի է, որ մեքենայի հզորությունը կազմում է 700 ձիաուժ, իսկ 0-100 կմ/ժ սահմանագիծը մեքենան հատում է 4.4 վայրկյանում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 351 կմ/ժ: Այն  վաճառվել է 8 մլն ԱՄՆ դոլարով:

 Նշենք, որ մեքենան արտադրվել է եզակի օրինակով:

 

Դիտել են՝: 905 | Ավելացրեց՝: RAINAM | Tags: ամենաթանկ, top, 2013 | Վարկանիշը: 0.0/0
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz