Գլխավոր » 2012 » Մայիս » 29 » 2012 Porsche Cayenne Vantage 2 "Lemon"
11:33 PM
2012 Porsche Cayenne Vantage 2 "Lemon"



Որոշ մարդիկ շատ տարօրինակ ճաշակ ունեն:

Թյունինգով զբաղվող ռուսական ՙTop Car՚ ընկերությունը, որը զբաղվում է հիմնականում ՙPorsche՚ ընկերության արտադրանքի թյունինգով, ներկայացրել է իր վերջին գլուխգործոցը՝ ձևափոխելով ՙPorsche՚ ընկերության  ՙVantage 2՚ մոդելը:

Հաճախորդներից մեկի պատվերով, ընկերության առջև առաջադրանք էր դրվել ձևափոխել ավտոմեքենան այնպես, որ այն ստանա անսովոր և գունագեղ տեսք: Ընկերությունը համաձայնել էր առաջադրանքին և ահա պատրաստի արտադրանքը՝  ՙCayenne Vantage 2 Lemon՚ անունով:

Անունից երևում է, որ մեքենային հագցրել են միատոն դեղնականաչ շապիկ: Մեքենան թափքում փոխվել են կապոտը, դիմային բամպերը, անվային կամարները, սպոյլերը և էլի մի քանի արտաքին դետալներ:

ՙCayenne Vantage 2 Lemon՚-ը ստացել է նույն փոփոխությունները, որոնք ստացել են ՙPorsche՚-ի  ստանդարտ մոդելները: Այդ փոփոխությունների մեջ մտնում են շարժիչի նոր ծրագրային ապահովումը, նոր օդային ֆիլտրը և նոր արտանետման համակարգը:

Հավելենք, որ նոր ՙCayenne Vantage 2 Lemon՚-ը, որն ունակ է թողարկել 780 ձիաուժ, գերազանցում է իր այս ցուցանիշով  ՙPorsche՚ ընկերության ստանդարտ մոդելներին, որոնց հզորությունը 500 ձիաուժ է:


Դիտել են՝: 392 | Ավելացրեց՝: RAINAM | Tags: cayene, Porsche, Lemon, Vantage, 2012 | Վարկանիշը: 5.0/23
Մեկնաբանությունների քանակը՝: 0
Имя *:
Email *:
Код *:
Armenian Directory Создать бесплатный сайт с uCoz